Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 18:57 26-11-2025

Բազմաթիվ գործեր դեռ կիսատ են․ Դրախտիկի վթարային դպրոցն առայժմ չի վերանորոգվի

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի վթարային դպրոցի շենքային պայմանները վերջին տարիներին թեպետ մասնակի բարելավվել է, բայց դեռ բավականին աշխատանքներ կան անելու։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքոխյանը։

«Բավականին աշխատանքներ են արվել։ Սպորտդահլիճի պատուհանները փոխվել են, ճաշարանը վերանորոգվել է, դասասենյակների վերանորոգման աշխատանքներ են կատարվել, գույք է ձեռք բերվել, անցած տարի նոր լաբարատորիաներ են ձեռք բերվել։ Դպրոցի մի մասը շատ լավ վիճակում է։ Ջեռուցման հարցը նույնպես կարգավորվել է, դասասենյակները ջեռուցվում են էլեկտրաէներգիայով»,- ներկայացրեց տնօրենը՝ հավելելով, որ դպրոցն ունի 190 աշակերտ։

Նա նշեց, որ դեռ բավականին գործ կա անելու, և ցավ հայտնեց, որ իրենց դպրոցը Կառավարության վերանորոգվող դպրոցների ծրագրում ընդգրկված չէ։ Թե որն է պատճառը, որ չեն ընդգրկել, տնօրենը դժվարացավ պատասխանել։

«Քանդված վիճակ էր էն ժամանակ։ Պետական ծրագրով միայն լաբարատորիաները, ճաշարանը հիմնանորգեցինք, մարզպետարանի միջոցներով՝ սպորտդահլիճի պատուհանները, դասասենյակների պատուհաները։ Հովանովորների միջոցով ևս գործեր են արվել․․․

Դասասենյակները թեպետ վերանորոգվել են, բայց միջանցքների հատակը, պատերը, պատուհանները… Օրինակ՝ երրորդ հարկում դուռ-պատուհան փոխել ենք, բայց կոսմետիկ վերանորոգում չենք արել։ Կան շատ գործեր արված, և կան շատ գործեր, որ դեռ պետք է արվեն»,- նշեց Նազիկ Բաբաքոխյանը՝ տարակուսելով, թե չգիտի՝ ո՞ւմ դիմի, ո՞նց անի, որ իրենց դպրոցն էլ ընդգրկեն Կառավարության ծրագրով 300 նորոգվող դպրոցների ցանկում։

Oragir.News-ը պարզաբանում կխնդրի ՀՀ ԿԳՄՍՆ-ից, թե ի՞նչ հիմնավորմամբ երբեմնի վթարային շենքը չեն ներառել վերանորոգվող դպրոցների ցանկում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան