Ներքին Միտք 10 ամիս առաջ - 13:37 26-11-2025

Երևանը ծառազուրկ անողը նախօրեին ՔՊ վարչության նիստի էր հրավիրված․ ապաշխարհեք, ծանրագույն մեղքի տակ եք

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել՝ ահազանգելով մայրաքաղաքում ծառերի հերթական սպանդի մասին։

Սա ո՞նց ներես, ո՞նց… Գարուն օրով բողբոջած ծառերի արմատները հողից պատռող «Բնության պաշտպաններ են»՝ ցեղասպանողին արժանի արարք։ Երևանը ծառազուրկ անողը նախօրեին ՔՊ վարչության նիստի էր հրավիրված։ Ափսոս, որ նրա կատարածի իրական պատկերը ներկայացնող չկա, մոնոլոգ է, բայց ցանկացած խաղ ունի ավարտ։ Էկոցիդը, որպես բարի կամքի դրսևորում, «ոջլոտ», «Տ-ձև» ծառերից փրկության ծրագիր ներկայացնող գիտնականներ էլ ունենք։ Բայց հիշեք, ինչպես Կանաչ Երևանն ասոցիացվում է խորհրդային տարիներիների գիտական մտքի ստեղծածի հետ, այսօրվա աղետը ձեր անուններով է գրված, «Շրջակա միջավայրը պաշտպանող» ներկայիս ղեկավարն էլ՝ Հայկ Մարությանի օրոք, մի ամիս տնօրինեց, քանզի քաղաքապետարանի վերահսկողության ծառայությունը մեծ չարաշահումներ բացահայտեց ՀՈԱԿ-ում և փոխանցեց Ոստիկանությանը։ «Ապօրինությունների հետևանքով կազմակերպությանը պատճառվել էր շուրջ 7 միլիոն 640 հազար դրամի՝ առանձնապես խոշոր չափերի վնաս:

Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել էր քրեական գործ, որն ուղարկվել էր Քննչական կոմիտե»։ Հղումը՝ առաջին գրառմամբ։

Ապաշխարհեք, ծանրագույն մեղքի տակ եք սերունդներով, Բնությանը վնասելը սեփական արմատները կտրելն է։ Աղոթում եմ մեր անտառներում տեղի ունեցողի համար…

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է