Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 19:34 25-11-2025

Օրենքը սխալ է մեկնաբանվել. «Էյչ Դի ՍՊԸ»-ի գործով դատական ակտը բողոքարկվում է

«Էյչ Դի ՍՊԸ»-ի և Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ գործող բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի միջև կնքված պահատվության պայմանագրի շուրջ իրավական վեճը կրկին հայտնվել է քննարկումների կենտրոնում։

Oragir.News-ի հետ զրույցում ընկերության շահերի պաշտպան Լուսինե Վիրաբյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչ հիմքերով են վիճարկում որոշումը և ինչու են այն անհիմն համարում։ Զրույցում Վիրաբյանը հայտարարեց, որ «Էյչ Դի ՍՊԸ»-ի գործով Երևանի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի որոշումը կայացվել է օրենքի սխալ մեկնաբանման արդյունքում և հակասում է ինչպես օրենքի պահանջներին, այնպես էլ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին։

Վիրաբյանի փոխանցմամբ՝ «Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» և «Էյչ Դի ՍՊԸ»-ի միջև 2021թ. օգոստոսի 26-ին կնքվել է անհատույց պահատվության պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է պահպանել 95 տոննա (1900 պարկ) օրգանական պարարտանյութ և վերադարձնել այն նույն վիճակում՝ հաշվի առնելով բնականոն մաշվածությունը։

Պայմանագրով սահմանվել էին պահատվության հստակ ժամկետներ՝սկիզբ՝ 2021թ. օգոստոսի 26, ավարտ՝ 2021թ. հոկտեմբերի 15։ Միևնույն ժամանակ նշված էր, որ եթե սահմանված վերջնաժամկետից հետո պետությունը չի վերցնում պահատվության հանձնված ապրանքը, ապա յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվարկվում է 0.1% տույժ։

Վիրաբյանն ընդգծեց, որ պայմանագրային ժամկետը լրացել է, սակայն գույքը չի ընդունվել. «Պետությունն իր գործողություններով մեկնարկել է ժամկետի նոր հաշվարկը միայն 2023թ. մայիսի 9-ից, իսկ ապրանքի ամբողջական դուրսբերումը ավարտվել է 2025թ մայիսի 25-ին։ Այս գործողությունները կասեցրել և նորից են սկսել վաղեմության ժամկետը»։

Պաշտպանը նշում է, որ իրենց դիմումը դատարան ներկայացվել է 2025թ. հունվարի 30-ին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետների ամբողջական պահպանմամբ։ Նրա խոսքով՝ դատարանի կողմից հայցային վաղեմության կիրառումը անհիմն է․ «Դատարանը ակնհայտ սխալ որոշում է կայացրել։ Օրենքն ու Վճռաբեկ դատարանի նախադեպերը հստակ են․ այս պայմաններում վաղեմություն կիրառել չի կարելի»։

Վիրաբյանը ընդգծեց նաև իրավական անհամաչափ մոտեցումները․

«Ստացվում է՝ պետական մարմինը, լինելով պարտավորության կրող, փորձում է օգտվել արտոնյալ պայմաններից և վկայակոչում է վաղեմության ժամկետը։ Եթե հենց պետությունն է խախտում այլոց իրավունքները, ի՞նչ պահանջենք շարքային քաղաքացիներից»։

Նա վստահություն հայտնեց, որ վերաքննիչ դատարանը կբեկանի որոշումը․«Վերաքննիչ դատարանը գործը վարույթ է ընդունել։ Մենք վստահ ենք, որ օրենքը պետք է գործի։ Դատարանը շեղվել է և՛ օրենքից, և՛ նախադեպերից։ Արդար դատաքննության դեպքում գործը կուղարկվի նոր քննության»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան