«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ նոր պատերազմ չսկսվելու համար անհրաժեշտ է շատ փող։ «Նոր պատերազմ չունենալու համար պետք է փող, շատ փող, ավելի շատ փող, որի հնարավորությունը ՀՀ-֊ն ունի...»,- գրել է նա։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Արամ Սարգսյանի հետ, որ պատերազմ չսկսվելու համար միայն շատ փող է պետք»։
Հարցվածների մի մասը նշեց, որ նոր պատերազմ չսկսվելու համար լավ ղեկավար է պետք, որոշներն էլ դժվարացան պատասխանել։
«Ոչ, միաբանություն է պետք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ պետք է խելացի լինեն։ «Դա միտք չի, մեղա քեզ Աստված։ Ոչինչ չեմ կարող ասել։ Ռուբլի՞, թե՞ դոլար։ Քաղաքականությունը բարդ բան ա, դրա համա դրանով զբաղվող մարդիկ պետք է լինեն շատ խելացի»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ այս ղեկավարությունը հարգանք չունի։ «Էդ հլը ձայն ունի խոսում ա։ Տեսնեն էս ինչ թայֆա ա սրանց թայֆան, որ ինքնասիրություն, նամուս, պատիվ և հարգանք չունեն։ Ուզում են պատմության գիրկն անցնեն իրենց վատ արարքներով»,- ասաց նա։
«Մեկ էլ խելացի ղեկավար է պետք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․