Ներքին Հարցում Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:30 24-11-2025

Ալիևը չի վերադարձնի Արծվաշենը. թուրքին չի կարելի վստահել. հարցում

Տավուշի 4 ոչ անկլավային գյուղերը ստանալուց հետո Ալիևի վարչախումբը պահանջելու է հանձնել Տիգրանաշենն ու Տավուշի մյուս 3 անկլավային գյուղերը։ Քանի որ այս գյուղերն Ադրբեջանի հետ ցամաքային կապ չունեն, Բաքվի ռեժիմը Երևանից պահանջելու է իրեն միջանցք տրամադրել, որով կկարողան կապվել հիշյալ 4 բնակավայրերի հետ։ Լավատեսները վստահ են, որ Հայաստանում «անկլավները» ստանալուց հետո Ադրբեջանը կվերադարձնի Արծվաշենը։

Սակայն կան տեսակետներ, որ Ալիևը ոչ մի դեպքում չի վերադարձնելու Հայաստանից օկուպացված տարածքները, այդ թվում Արծվաշենը, որի վերաբերյալ էլ Փաշինյանը վերջերս ասում էր, որ պատրաստվում են դե յուրե հիմնավորել Արծվաշենի պատկանելիությունը ՀՀ-ին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Հայաստանում իբր անկլավները ստանալուց հետո Ալիևը կվերադարձնի Արծվաշենը»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ հույս հայտնեցին, որ կվերադարձնի։

«Իհարկե ոչ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ թուրքին չի կարելի հավատալ։ «Չէ, իհարկե ոչ։ Թուրքը մնում ա թուրք։ Թուրքին ոչ մի կերպ չի կարելի հավատալ, ոչ մի պարագայում։ Նրանք հավերժ թշնամի են»,- նշեց նա։

«Հավատում եմ, որ հնարավոր ա, բայց ոչ էն, որ հաստատ համոզված եմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ