Ներքին 10 ամիս առաջ - 19:52 21-11-2025

Կարո՞ղ ա ինֆորմացիա ունեք, որ ես պրառաբն եմ․ Թալինի դպրոցի տնօրեն

Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների շինաշխատանքների ուսումնասիրման ժամանակ Oragir.News-ն, ի թիվս մի շարք դպրոցների, կապ հաստատեց նաև Թալին քաղաքի թիվ 2 դպրոցի տնօրենի հետ։

Ավանդական հարցին, թե ինչ փուլում են դպրոցի շինաշխատանքները, տնօրեն Օհան Գևորգյանը վրա բերեց․ «Կարո՞ղ է դուք ինֆորմացիա ունեք, որ ես ընդեղ նաև բան եմ՝ պրարաբ եմ նոր սարքվող դպրոցում»։

Փողոցային խոսելաձևից անակնկալի եկած, երբ փորձեցինք կրկնել հարցը, տնօրենը շարունակեց․ «Շինարարներն են սարքում, ես ի՞նչ տեղեկություն պիտի ունենամ»։

Հարցին՝ «Չէ՞ որ Դուք եք տնօրենը, ուրիշ ո՞վ պետք է տեղեկատվություն տրամադրի», վերջինս ասաց․ «Շինարարություն է գնում, մարդիկ մոբիլ աշխատում են։ Բայց ես շինարար չեմ, որ ճշգրիտ ասեմ՝ ուր են հասել»։

Ինչևէ, կարողացանք ճշտել, որ շինաշխատանքները կավարտվեն 2026-ի դեկտեմբերին։

Իհարկե, արդարության համար, պետք է փաստել, որ Օհան Գևորգյանը բացառիկ էր։ Եվ մինչ այս պահը Oragir.News-ի հետ զրուցած դպրոցների տնօրենները կոռեկտ և պատրաստակամ պատասխանել են մեզ հետաքրքրող հարցերին։

Այստեղից հետևություն՝ թեպետ իշխանությունները չեն դադարում քարոզել ու համոզել, թե հայ ժողովրդի բոլոր խնդիրների լուծման բանալին կրթությունն է, բայց հանրակրթության պատասխանատուների շարքում կան մարդիկ, որոնք հանրային շփումներում վարվում են Օհան Գևորգյանի պես։

Այսինքն՝ ՀՀ-ում կարող է լինել դպրոցի տնօրեն, որը ոչ միայն չի տիրապետում անմիջականորեն իր դպրոցին վերաբերող խնդրին, այլև զուրկ է տարրական էթիկայից, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների կրթության կազմակերպման վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար