Ներքին Միտք 10 ամիս առաջ - 18:06 21-11-2025

Լիդյա Մանթաշյանը ՔՊ-ի վրեժխնդրության զոհն է. ամոթալի վկայություն, որ ՀՀ-ում քաղաքական ու դատաիրավական համակարգերը սերտաճած են

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը.

Լիդյա Մանթաշյանը ՔՊ-ի վրեժխնդրության զոհն է, քաղաքական բանտարկյալ։ Սա ամոթալի վկայություն է, որ Հայաստանում քաղաքական ու դատաիրավական համակարգերը սերտաճած են՝ քաղաքականի ընդգծված գերակայությամբ։

Բավական չէ թիրախավորել են՝ որպես կին, կալանքը ու կալանքի հետ կապված զրկանքները կիրառել են այնպես, որ հնարավորին շատ տառապանքներ պատճառեն նրան։

Միայն այն, որ Լիդյայի տեսակցությունները խիստ սահմանափակված են, և անգամ ԱԺ ու անգամ կին պատգամավորները չեն կարող նրան տեսակցել, այն էլ այնպիսի գործով, որն արդեն դատաքննության փուլում է, նշանակում է նպատակային մեկուսացում նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար։

Քրեական դատավարության օրենսգիրքը կալանքը սահմանում է՝ որպես բացառիկ միջոց, այն հնարավորություն էր տալիս համակցված կիրառել անգամ մի քանի այլընտրանքային խափանման միջոց այն նկատառումով, որ մարդն ազատությունից չզրկվի՝ հիմքում ունենալով ազատության կանխավարկածը։

Այս բոլոր օրենսդրական կարգավորումների պայմաններում այսօրվա Հայաստանում քրեակատարողական հիմնարկներում կալանավորվածների թիվը գերազանցում է դատապարտված ու պատիժ կրող քաղաքացիների թվին։ Սա նշանակում է, որ կալանքը դարձել է մահակ, մարդկանց պատժելու միջոց։

Չնայած այս ամենին` Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառվել է երեք ամիս ժամկետով կալանք՝ առանց հաշվի առնելու, որ խոսքը կնոջ մասին է, երբ բանտային կալանքից ազատ են արձակվել նույն հոդվածով կալանավորված տղամարդկանցից շատերը: Ի՞նչ պետք է անի ձեզ այս կինը, որ այդքան սարսափած պահում եք բանտային կալանքի տակ։ Առաջնահերթ պետք է քննարկվեր հենց նրան կալանքից ազատ արձակելու հարցը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ