Արտաքին 11 ամիս առաջ - 22:23 19-11-2025

Թուրքիան պատրաստվում է դառնալ Եվրոպայի ռազմական ճարտարապետության մի մասը. հունական մամուլ

Հունական «İn.gr» կայքը, որը համարվում է ամենաընթերցվողներից մեկը, գրում է, որ Թուրքիան պատրաստվում է դառնալ Եվրոպայի ռազմական ճարտարապետության մի մասը: Նմանատիպ գնահատական տրվել է, հաշվի առնելով Թուրքիայի ռազմարդյունաբերության արտահանման աճը և «Otokar» թուրքական ընկերության և Ռումինայի միջև 857 մլն եվրո արժողությամբ «COBRA II»-ների ձեռքբերման շուրջ ստորագրված համաձայնագիրը:

«Թուրքիան ռազմարդյունաբերության արտահանման հարցում սեղմում է գազի կոճակը» խորագրով նյութում ընդգծվում է, որ հենց այդ համաձայնագիրն էլ թուրքական ընկերության համար ճանապարհ է հարթում դեպի եվրոպական շուկա:

Հարցը ռազմավարական տեսանկյունից դիտարկելիս՝ կայքը գրել է, որ ռազմական ոլորտում և ռազմարդյունաբերության մեջ իրականացված ներդրումը դիտարկվում է որպես ներդրում Թուրքիայի կողմից վարվող արտաքին քաղաքականության մեջ և հանդիսանում լուրջ եկամտի աղբյուր: Նշվում է նաև, որ Թուրքիայի ռազմական համակարգերի արդյունաբերության ծավալները գերազանցել են 7.1 դոլարը և Թուրքիան նպատակ ունի այն հասցնելու 10 մլրդ դոլարի:

«Թուրքիան տևական ժամանակ է ինչ ցանկանում է դիտարկվել որպես լուծում՝ Եվրոպան վերազինելու հարցում, բացի այդ երևում է, որ պատրաստ է նաև ստանձնել Եվրոպայի ռազմական ճարտարապետության մի մասը»,- գրում է կայքը:

Ermeniahber

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է