Արտաքին 1 տարի առաջ - 21:26 08-09-2025

Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին. հունական մամուլ

Հունական մամուլն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի նոր հակաօդային պաշտպանության համակարգով համալրմանը։

Մասնավորապես նշվել է, որ թուրքական արտադրության «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և կարող է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության պատճառ դառնալ։

Նշենք, որ համակարգը առաջարկում է անօդաչու թռչող սարքերի դեմ էլեկտրոնային որսման առաջադեմ հնարավորություններ։

Հունական մի շարք առաջատար լրատվամիջոցներ նշել են, որ Թուրքիան արագացնում է հնարավոր ռազմական հակամարտությունների նախապատրաստական աշխատանքները։

Ըստ հրապարակված լուրերի՝ Թուրքիայի զինված ուժերն այդ արդիականացված համալրումներով կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է