Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 18:54 18-11-2025

Սուպերմարկետների «որսը» շարունակվում է․ Ստեփանավանի AG-ն նույնպես դարձավ «88»

Oragir.News-ի տեղեկություններով՝ այսպես ասած՝ «որս» է սկսվել այն խանութների նկատմամբ, որոնք իրենց դիրքով համեմատաբար ավելի թույլ են կամ չունեն ուժեղ հենարան։ Այդ խանութները հերթով փակվում են՝ իրենց տեղը զիջելով «88» սուպերմարկետների ցանցին։ Այդպիսիներից է Ստեփանավանում գործող AG սուպերմարկետը, որը, ինչպես այսօր պարզեցինք, դադարեցրել է իր գործունեությունը։

Oragir.News-ին հաջողվեց զրուցել խանութի տնօրեն Արմեն Գևորգյանի հետ, որն էլ հաստատեց մեզ հասած տեղեկությունը։ Խանութի՝ արդեն նախկին տնօրենը նշեց, որ AG-ն չի փակվել, ընդամենն անունն է փոխվել։ «AG սուպերմարկետը պիտի դառնա «88» սուպերմարկետ, չի փակվում»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ Դո՞ւք եք դարձյալ տնօրինելու, արձագանքեց․ «Ոչ, ես էդ մարդկանց հետ ի՞նչ կապ ունեմ»։ Իսկ թե ինչու է խանութի անունը փոխվել, Արմեն Գրիգորյանն ասաց, որ «լավ առաջարկի հետ է կապված»։ «Ճիշտն ասած՝ մարդիկ լավ առաջարկ արեցին, ձեռք տվեց էդ տարբերակը, խանութը փոխանցեցինք իրենց։ Մի բան էլ՝ մենք ենք գոհ ու շնորհակալ, որ նման առաջարկ են անում մարդիկ»,- անկեղծացավ նա։

Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ փակվեց Գորիսում գործող «Շանե» սուպերմարկետը։ Նույն ճակատագիրն է սպասվում նաև «Արարատ» սուպերմարկետներին։ Oragir.News-ն իր հրապարակման մեջ նշել էր, որ սուպերմարկետների փակման հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Ասում են, թե հենց Աննա Հակոբյանի «դաբրոյով» են սուպերմարկետները խլում իրենց սեփականատերերից, իսկ կարճ ժամանակ անց գործարար Նարեկ Նալբանդյանը «88» սուպերմարկետի անվան տակ ձեռք է բերում դրանք։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան