Սպորտ 10 ամիս առաջ - 19:55 18-11-2025

ՖԻԴԵ-ն կարող է վերացնել Ռուսաստանի և Բելառուսի շախմատիստների սահմանափակումները

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 14-ին կքննարկի ռուսաստանցի և բելառուս շախմատիստների ազգային հավաքականներով հանդես գալու սահմանափակումները վերացնելու հնարավորությունը:

Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի կայքից:

Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում քննարկվելու է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի` ՖԻԴԵ-ին ուղղված նամակում ներկայացված առաջարկը, որը վերաբերում է Ռուսաստանի և Բելառուսի շախմատի ֆեդերացիաների սահմանափակումների վերացմանը:

Նամակում Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան կոչ է արել 2026 թվականից վերացնել ռուսաստանցի և բելառուսցի շախմատիստների նկատմամբ ավելի քան 3 տարի գործող սահմանափակումները և ապահովել այդ երկրների հավաքականների լիարժեք մասնակցությունը ՖԻԴԵ-ի բոլոր մրցումներին:

2022 թվականին սկսված ռազմական հատուկ գործողությունից հետո ՖԻԴԵ-ն ռուսաստանցիներին արգելել է մասնակցել մրցումներին։ Նույն թվականի մարտին ՖԻԴԵ-ն թույլատրել է Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին անհատական մրցաշարերում հանդես գալ չեզոք կարգավիճակով։ Արգելվում է նաև մրցումներ անցկացնել Ռուսաստանի և Բելառուսի տարածքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար