Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 15:58 16-11-2025

ԶԼՄ-ների դեմ իշխանության արշավը սաստկանում է. այս պահին թիրախը Սաթիկ Սեյրանյանն է

Նարեկ Մալյանը գրում է. «ԶԼՄ-ների դեմ իշխանության արշավը սաստկանում է: Այս պահին թիրախը ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն է:

Բոլոր քաղբանտարկյալները, իշխանության կողմից հալածվածները մշտապես եղել են նրա ուշադրության և աջակցության ներքո: Աջակցությունս եմ հայտնում Սաթիկին:

Լուսանկարում Սաթիկ Սեյրանյանը դատարանում իր ստորագրությամբ երաշխավորում է իմ կալանքը այլ խափանման միջոցով փոխելու համար»: