Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 16:37 18-03-2026

Մամուլի աջակցությամբ իշխանության եկած Փաշինյանը ԶԼՄ-ների դեմ հիբրիդային պատերազմ է վարում

«Ես կարծում եմ, որ վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ ձեռնարկված բոլոր քայլերը, այդ թվում՝ «Հրապարակի» դեմ Նիկոլ Փաշինյանի քաղհայցով դատարան մտնելը, նաև այդ քրեական գործը, խոսում են այն մասին, որ ազատ խոսքը, մեր քննադատությունը, մեր գործունեությունը իրենց անհանգստացնում է, իրենց խանգարում է, և իրենք ամեն գնով փորձում են դա կանխել, դադարեցնել։

Հիմա մի դեպքում, չգիտեմ, ստատուսներ են գրում, մյուս դեպքում՝ հայհոյախառը մեկնաբանություններ են գրում նյութերի տակ, մի հատ էլ քրեական գործ են հարուցում, մի հատ քաղհայցով են մտնում... Սենց ամեն ինչը, սենց հիբրիդային պատերազմը մեր դեմ է իրականում։ Այս իշխանությունը, այո՛, հիբրիդային պատերազմ է վարում իր ժողովրդի, իր լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության դեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

Նշենք, որ երեկ՝ մարտի 17-ին, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե:

Օհանյանը վստահություն է հայտնում, որ այս ամենը ոչ մի ազդեցություն չի ունենալու «Հրապարակի» գործունեության վրա։

«Մարդիկ հիմա նույնիսկ բանտարկվելու, դատվելու հեռանկարն իրենց աչքի առաջ ազատ խոսում են, քննադատում են և չեն կարող չքննադատել, որովհետև այնքան կորուստ, այնքան վնաս, ինչքան այս իշխանությունն է պատճառել հայ ժողովրդին, Հայաստան պետությանը, ոչ մի իշխանություն չի պատճառել։ Իսկ ինչո՞ւ պիտի լռեն մարդիկ։ Դեռ լավ էլ հանդուրժող, մեղմ, խաղաղ ժողովուրդ ունենք, որ այսքան դիմանում է և թողնում է՝ իրենք շարունակեն պաշտոնավարել։ 8 տարի շարունակ, այսքան կորուստներից հետո իրենք իշխանության են։ Փոխանակ զարմանան, թե ո՞նց է հայ ժողովուրդը հանդուրժում այս իշխանությանը, իրենք զարմանում են, թե մենք ոնց ենք շարունակում մեր գործունեությունը, թե ինչու ենք մենք քննադատում իրենց։ Իսկ ի՞նչ պիտի անենք, պիտի գովաբանենք, ո՞ր քայլը պիտի գովաբանենք»,- նշեց նա։

Դիտարկմանն՝ այսինքն՝ այս ամենը քաղաքական պատվե՞ր է, Օհանյանը պնդեց․ «Այո, քաղաքական պատվեր է։ Քաղաքական հետապնդումները հիմա մեր կենցաղի, մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել։ Մարդուն մի նախադասության համար, որտեղ ոչ մի հանցանք չի պարունակվում՝ 6 ամիս պահում են բանտում, հիմա էլ տնային կալանքի տակ։

Կամ Միքայել Սրբազանի նման մարդուն մի քանի տարի առաջվա հարցազրույցի համար այդքան խոշտանգումների ենթարկեցին, 2 տարուց ավելի ազատազրկման դատապարտեցին։

Դա ի՞նչ է. դա խայտառակություն է, դա վերջն է։ Ես չգիտեմ, սովետական տարիներին նույնիսկ սենց բաներ չեն եղել, գոնե 60-ականներից հետո։ Այս իշխանությունը եկել է մամուլից, ազատ խոսքի անվան տակ, մամուլի աջակցությամբ է եկել իշխանության, և հիմա պայքարում է ազատ խոսքի ու մամուլի դեմ։ Հասկանո՞ւմ եք, աբսուրդը որն է»։

Հարցին՝ այս հետապնդումը կարո՞ղ է անդրադառնալ «Հրապարակի» կեցվածքի և ուղղվածության վրա, Արմինե Օհանյանը վստահեցրեց, որ նման բան չի կարող լինել։

«Ո՛չ, չի կարող, իրենք շատ լավա գիտեն, բոլորը գիտեն։ Իմ կյանքն ու կենսագրությունը բոլորի առաջ առաջ է եղել թափանցիկ, ես գրեթե 40 տարի մամուլում եմ և երբեք չեմ փոխել իմ գործելաոճը։ Բոլոր իշխանությունների օրոք եղել եմ ազատ, եղել եմ ընդդիմադիր ու իմ հայացքները արտահայտել եմ, ոնց որ մտածել եմ։ Ոչ մի ուժ չի կարողացել ինձ ճնշելու ու սահմանափակել, և առավել ևս իմ ղեկավարած խմբագրությունը և լրատվամիջոցը»,- եզրափակեց Արմինե Օհանյանը։

Հիշեցնենք՝ ըստ «Հրապարակ» օրաթերթի մարտի 17-ին տարածած հաղորդագրության՝ Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրականն է, որն, ըստ ՔԿ-ի պարունակում է բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի