Ներքին Միտք 11 ամիս առաջ - 14:34 16-11-2025

Վաղարշապատի ընտրությունն էական նշանակություն կունենա ներքաղաքական մթնոլորտի համար. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Վաղարշապատի ընտրությունն անկասկած էական նշանակություն կունենա ներքաղաքական մթնոլորտի համար: Եթե ընդդիմադիր ուժերին հաջողվի Գյումրու մոդելով թույլ չտալ ՔՊ-ին ձեւավորել քաղաքային իշխանություն, դա անկասկած լուրջ հոգեբանական ներգործություն կլինի առաջին հերթին ներիշխանական իրադրության տեսանկյունից:

Օրեր առաջ, Օրվա թեմայի հերթական թողարկումներից մեկում՝ (հղումը՝ https://youtu.be/VY1lAh_nGOw?si=xx6lsQ5lBZWxKIIO ) , ես խոսել եմ ներիշխանական մթնոլորտի մի քանի շերտերի մասին, որ առկա են համապետական ընտրությանն ընդառաջ: Եթե Էջմիածնում ՔՊ-ն չկարողանա ձեւավորել քաղաքային իշխանություն, այդ մթնոլորտը ավելի է խորանալու, «կասկածի որդը» ավելի է աշխուժանալու ներիշխանական միջավայրում:

Եվ սա շատ ավելի էական ազդեցություն կունենա ներքաղաքական մթնոլորտի եւ հետագա զարգացումների տրամաբանության վրա, քան ընդդիմադիր դաշտում ոգեւորությունը, որ կլինի Էջմիածնում ՔՊ իշխանություն թույլ չտալու դեպքում:

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի համար իհարկե Էջմիածինը դառնում է շատ կարեւոր հանգրվան:

Դարձյալ, անգամ պարտությունը ամենեւին չի նշանակի, թե՝ վերջ, Փաշինյանը անխուսափելի պարտվել է խորհրդարանի ընտրությունը: ՏԻՄ ընտրությունից ես չէի անի այդպիսի կատեգորիկ եզրահանգում: Առավել եւս, ընդգծեմ, որ Հայաստանում ՏԻՄ ընտրությունը դա Հայաստանի այսպես ասած «ներքին գործ» է, իսկ ահա Հայաստանի կենտրոնական, բարձրագույն քաղաքական իշխանության հարցը՝ դա լոկ Հայաստանի «ներքին գործ» չէ եւ ավելին՝ ամենեւին Հայաստանի «ներքին գործ» չէ, դուր գա դա որեւէ մեկին, թե ոչ:

Համապետական մասշտաբում շատ էական է, թե Հայաստանում պրոցեսների հանդեպ ինչ դիրքավորում ունեն աշխարհաքաղաքական ուժի տարբեր կենտրոններ, եւ դրանցից առավել եւս երկուսը մշտապես՝ Վաշինգտոն ու Մոսկվա:

Հետեւաբար, կրկնեմ, որեւէ ՏԻՄ ընտրություն չի կարող ունենալ համապետական ընտրության հետ նույնականացում:

Սակայն, դրանով հանդերձ, ՏԻՄ ընտրությունները իհարկե կարող են լինել այն մեծ կամ փոքր հանգամանքները, որոնք ազդեցություն կարող են ունենալ համապետական իշխանության ձեւավորման գործընթացի շուրջ մթնոլորտ ձեւավորելու կամ փոխելու իմաստով:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան