Ներքին 5 տարի առաջ - 14:03 06-05-2021

ԵԱՀԿ ՄԽ–ի հետագա աշխատանքները պետք ուղղված լինեն նախևառաջ վստահության մթնոլորտի ձևավորմանը

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը:

Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտնեց, որ կողմերն արձանագրել ենք ձեռք բերված առաջընթացն ու իրավիճակի կայունացումը:


Լավրովը նշեց նաև, որ Ռուսաստանը չի թուլացնում իր ջանքերը նաև Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ականազերծման, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման, ինչպես նաև ԼՂ տարածքում միջազգային մասնագիտացված կառույցների աշխատանքի վերագործարկման ուղղությամբ։

«Տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում կարևոր ներդրում ունի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը, որի նպատակն է տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Այս աշխատանքների հաջողությունը եզակի վճռորոշ նշանակություն կունենա տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր կայունացման ու հետկոնֆլիկտային ժամանակահատվածում համագործակցության անհրաժեշտ պայմանների ստեղծման համար»,– ասաց ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը նաև ընդգծեց, որ ԵԱՀԿ ՄԽ–ի հետագա աշխատանքները պետք ուղղված լինեն նախևառաջ վստահության մթնոլորտի ձևավորմանը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք

Ձեզ գուցե հետաքրքրի