Ներքին 6 ամիս առաջ - 10:55 16-11-2025

Ես ո՛չ խուսափում եմ ասել Կտրիճ Ներսիսյան, ո՛չ խուսափում եմ ասել Գարեգին Երկրորդ. Արգիշտի Մեխակյան

Արգիշտի Մեխակյանը չպատասխանեց Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ հարցին:

Ես էդ հարցին չեմ պատասխանում, խուսափում եմ այդ հարցից․․․ Ոչ թե խուսափում եմ, այլ այդ հարցը բազմիցս չարչրկվել է։ Ես ո՛չ խուսափում եմ ասել Կտրիճ Ներսիսյան, ո՛չ խուսափում եմ ասել Գարեգին Երկրորդ։ Չեմ ուզում մտնել հարցերի մի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ մի տեղ չի տանում․․․Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա։

Իսկ եթե Մեխակյանը համայնքապետ ընտրվի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ դիմի քաղաքում հոգևոր հավաք անցկացնելու համար, արդյոք կարտոնի՞ Մեխակյանն այդ հավաքը։

«Եթե Նիկոլ Փաշինյանը որոշեց ՀՀ-ում որևէ տեղ հավաք անցկացնել, ՀՀ-ում չկա որևև մեկը, որ չկարողանա արտոնել»,- ասաց նա։