Oragir.News-ի լրագրողի հետ զրույցում Փաշինյանի կազմակերպած ուխտերթին մասնակցող քաղաքացիներից մեկն անդրադարձավ եկեղեցի-պետություն հարաբերություններին:
«Ուզում եմ հասկանամ՝ եթե եպիսկոպոսներն ազնիվ չեն, ու նպատակ կա՝ եկեղեցին մաքրել, դարձնել քրիստոնեական կառույց, տեսականորեն եթե այդ եպիսկոպոսները ազնիվ չեն, պետք է հրաժարվե՞լ այդ նպատակից»,- ասաց քաղաքացին՝ նշելով, որ Կաթողիկոսին Վեհափառ չի համարում. նա իր համար քաղաքացի Կտրիճ Ներսիսյան է:
Այն, որ ըստ Սահմանադրության՝ եկեղեցին անջատված է պետությունից, նշանակում է ընդամենը, որ մենք կրոնապետություն չենք, այլ աշխարհիկ պետություն, եկեղեցին իրավունք չունի խառնվելու պետության գործերին, եկեղեցին մեր բոլորի եկեղեցին է;
«Այն, որ եկեղեցին անջատված է պետությունից, չի նշանակում, որ Կտրիճ Ներսիսյանը մեր հազարամյա եկեղեցին պապուց կտակ ա ստացել և ինչ ուզենա՝ կարա անի»,- նշեց քաղաքացին:
Մանրամասները՝ տեսանյութում: