Արտաքին 10 ամիս առաջ - 00:02 15-11-2025

Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի տունը բռնագրավել են

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տունը բռնագրավվել է:

Փաստաբան Ամիրան Գիգուաշվիլիի խոսքով՝ այդ տունը կօգտագործվի Ղարիբաշվիլիի նկատմամբ դատավոր Էկա Բարբաքաձեի նշանակած գրավի դիմաց։

«Որպես փաստաբան ես միջնորդել եմ դատարանին՝ պարոն Իրակլիի նկատմամբ դատարանի սահմանած ապահովագրական միջոցը փոխարինել օրենքով նախատեսված անշարժ գույքով»,- TV Pirveli-ին ասել է Գիգուաշվիլին։

Ղարիբաշվիլիի մեկ այլ փաստաբանի՝ Լիլի Գելաշվիլիի խոսքով, տան արժեքը մեկ միլիոն լարիից ավելի է, և որևէ այլ գրավի պահանջ այլևս չկա:

Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ հոկտեմբերի 24-ին որպես խափանման միջոց կիրառվել է 1 մլն լարի գրավը: Դատախազությունը նրան մեղադրում է անօրինական եկամուտների օրինականացման համար` առանձնապես խոշոր չափի եկամուտ ստանալու զուգորդմամբ։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին