Ներքին Միտք 11 ամիս առաջ - 19:32 14-11-2025

Ամենասարսափելի առաքելությունը. 2018-ից մերժել են բոլոր բանակցային թղթերը և ստացել այսօրվա պատկերը

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Ամենասարսափելի առաքելությունը

«Մեծարգոն» երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Արցախից (թոկից) հրաժարվելը իր և իր թիմի առաքելությունն էր։ Սրանով նա, ըստ էության, ստանձնեց այդ «պատմական ձեռքբերման» պատասխանատվությունը։ Այնուհանդերձ, թիմի ներկայացուցիչներն իներցիայով շարունակում են արտասանել նախկին, հնացած հրահանգը, թե՝ «Արցախը հանձնեցին դաշնակցությունը, նախկինները, ռուսները»։

Վստահաբար, սա խոսում է ինֆորմացիայի ուշ տեղ հասնելու փաստի մասին միայն։ Օրեր անց, երբ «առաքելության մասին» հրահանգը տեղ հասնի, հերթով հպարտանալու են իրենց՝ այդ «առաքելության մաս» լինելու փաստով։

Սա հատկապես հետաքրքիր է վերջին օրերի ամենակարևոր սպառնալիքի ֆոնին՝ այսքանից հետո հրապարակել բանակցային ամբողջ փաթեթը, հավելյալ ինչ-որ նամակներ կամ գրագրություն։ Ինչքան էլ «սպառնալիքը» ուռճացվի, փիառվի, այն ի սկզբանե ունի կանխատեսելի արդյունք։ Ինչ էլ գրված լինի 26-ամյա բանակցային աշխատանքային թղթերում, քննարկված-ընդունված-լրամշակված թղթերում, հաճելի-անդուր-վիճելի կետերում, վերջնարդյունքում դրանք բոլորը ենթադրում էին, որ հայկական Արցախ ԼԻՆԵԼՈՒ էր, և 5000 զոհ ՉԷՐ ԼԻՆԵԼՈՒ։

Ինչ թուղթ էլ հրապարակվի, իրականությունը սա է։ 2018-ից մերժել են բոլոր բանակցային թղթերը և ստացել այսօրվա պատկերը։ Սա է նրանց «առաքելության» ամբողջ բովանդակությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող