Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 17:50 14-11-2025

Ալիևը Բայրամովի հարցազրույցի միջոցով հիշեցնում է Փաշինյանին՝ դու մեր ափի մեջ ես․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր էջում գրել է․

«Վերջին շրջանում շատերն են հարցնում, լավ, արդյոք Ալիևը չի ուզում, որ Փաշինյանը մնա իշխանության, ինչու է նման ելույթներ ունենում՝ դրանցով բարդացնելով Փաշինյանի կյանքը ու փչացնելով «խաղաղության» միֆը։

Պատասխանը հստակ է՝ Ալիևը լուծում է խնդիրներ, նա դնում է առաջիկա ծրագրերի հստակ ուղղությունները՝ անկլավներ, ՀՀ միջպետական սահմանների նկատմամբ վերահսկողություն, ՀՀ տարածքի ուղղությամբ նոր «հակամարտության» ստեղծում՝ դեռևս խոսույթի մակարդակով և այլ քայլեր: Դրա հետ միասին, Ադրբեջանի ղեկավարը հենց Բայրամովի հարցազրույցի միջոցով «իշմար» է տալիս ու հիշեցնում Փաշինյանին՝ դու մեր ափի մեջ ես, մենք քո հետ կապված այնպիսի նյութեր կարող ենք հրապարակել, որ լուրջ խնդիրներ ունենաս Հայաստանի ներսում, ինչ ես խոսել, ինչ ես բանակցել, մի խոսքով՝ շատ բան կա։

ՀՀ անվտանգության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան երբ պետության ղեկավարի նկատմամբ վախի կառավարման վահանակը գտնվում է քո հակառակորդի ձեռքին։ Դրանով Ալիևը ակտիվորեն ետ բերեց «անկլավների» թեման, որը հիմա «սոուսվում է» որպես Արծվաշենի վերադարձ։ Արդեն երեք օր է՝ ադրբեջանական իշխանական մամուլը գրում է, որ ոչ մի տարածք ՀՀ-ին չի վերադարձվելու։ Դրա մասին նաև Ալիևն ունի ելույթներ, կոնկրետ 2022 թվականի սեպտեմբերին օկուպացված բարձունքները չվերադարձնելու մասին։ Ինձ թվում է նաև վերջին տարիներին փորձառությունն է փաստում, որ ամեն քայլ միակողմանի է արվում՝ հօգուտ Ադրբեջանի։

Հիմա, նախընտրական այս փուլում պետք է նկատի ունենալ՝ Ալիևը շտապում է և ագահ է, նա կիրառելու է Փաշինյանի բոլոր վախերը հայկական պետության ու հայ ժողովրդի դեմ։ Մի բան իմացեք՝ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ ագրեսիայի գնալու հնարավորություն առկա միջազգային դասավորության պայմաններում չունի։ Ուստի թույլ չտաք ձեզ մանիպուլացնեն նոր պատերազմով։ Իմացեք նաև Ադրբեջանի գլխավոր գործիքը ՀՀ-ի ու հայ հանրության դեմ Փաշինյանն է։ Պետք է այդ գործիքից զրկել նրան, իսկ հետո անցնել արդեն նրա մեծ ախորժակը միջազգային-իրավական, քաղաքական, տեղեկատվական ու դիվանագիտական մեթոդներով զսպելու կարևոր գործին։ Այդ ամենին զուգահեռ պետք է ունենալ գաղափարապես ուժեղ ու մարտունակ բանակ, որի առկայության պայմաններում Ադրբեջանը մշտապես կգերադասի բանակցել, քան հարձակվել։ Հիշեք՝ Ադրբեջան պետությունը ունի բազմաթիվ խոցելի կողմեր, անում է սխալներ, որոնք ուղղակի իրենց դեմ օգտագործող չկա։ Հենց պետական շահ սպասարկող իշխանություն ունենանք, շատ բան կփոխվի։ Դա գիտի նաև Ալիևը, դրա համար էլ շտապում է․․․»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան