Ներքին 2 ամիս առաջ - 17:39 04-05-2026

Այն, որ Ալիևը կարողանում է էթնիկ զտումը ներկայացնել որպես «խաղաղություն» և «հաջողություն», Փաշինյանի շնորհիվ է. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է.

«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հարթակն օգտագործեց Արցախի և Արցախի հայերի դեմ իրականացված ագրեսիվ պատերազմները, բլոկադան, էթնիկ զտումը, Բաքվում հայ գերիների առկայությունը և այլ հանցագործությունները որպես «խաղաղությանը» միտված քայլեր ներկայացնելու համար։ Նա նաև որոշեց իր խորը դժգոհությունն արտահայտել այն եվրոպական կառույցների հանդեպ, որոնք տարբեր կերպ Ադրբեջանին հիշեցնում են իր հանցանքների մասին։ Այն, որ Ալիևը կարողանում է էթնիկ զտումը ներկայացնել որպես «խաղաղություն» և «հաջողություն», Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է։ Վերջինս այս հարցում Ալիևի մեծագույն աջակիցն է։

Ի պատասխան Ալիևի ելույթի՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ասել էր․ «ԵԽ բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից, և դրանց արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը»։

Ալիևի այսօրվա ելույթի մի հատվածը ներկայացնում եմ թարգմանաբար․

«Սակայն, ցավոք, ոչ բոլոր եվրոպական կառույցներն են ցուցաբերում նույն մոտեցումը։ Դրանց թվում են Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ)։ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է 2001 թվականի հունվարից։ Ի դեպ, ես՝ որպես ադրբեջանական պատվիրակության այն ժամանակվա ղեկավար և խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ-ի ակտիվ անդամներից մեկն էի։ Մեր պատվիրակությունը Եվրոպայի խորհրդում երբեք որևէ սահմանափակման տակ չի եղել մինչև 2024 թվականի հունվարը։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը վերջ դրեց անջատողականությանը Ղարաբաղում։

Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդարանին, այս մարմինը, խաղաղության գործընթացին աջակցելու փոխարեն, նախընտրում է այն խաթարել։ 2021 թվականի մայիսից՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից վեց ամիս անց, մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք լի են վիրավորանքներով և ստերով Ադրբեջանի մասին։ Պատկերացրեք՝ հինգ տարվա ընթացքում 14 բանաձև. սա արդեն մի տեսակ մոլուցք է։

Վերջինը ընդունվել է ընդամենը չորս օր առաջ՝ դիտավորյալ, գագաթնաժողովից անմիջապես առաջ։

Որոշ անդամ պետությունների հիմնարար խնդիրները, ինչպիսիք են քսենոֆոբիան, իսլամաֆոբիան, հակասեմիտիզմը, միգրացիան, մրցունակությունը և անօթևանությունը, լուծելու փոխարեն, Եվրախորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտություն և ստեր։ Եվ պատճառն այն է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, վերջ է դրել անջատողականությանը և պատասխանատվության է ենթարկել ռազմական հանցագործներին։

Ի պատասխան՝ Ադրբեջանի խորհրդարանը մայիսի 1-ին որոշեց պաշտոնապես կասեցնել Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, դադարեցնել մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը և սկսել Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովին անդամակցության դադարեցման ընթացակարգերը․․․»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից