Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:14 03-01-2025

Ալիևը Հայաստանի իշխանություններին հարկադրում է գնալ միակողմանի զիջումների․ Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Ալիևի Ամանորյա ուղերձի մեջ ուշագրավ շեշտադրումներ կային, որոնց մաս-մաս կանդրադառնամ

Ինչպես և կանխատեսելի էր, Ալիևը իր ելույթի մի մասը նվիրել էր Հայաստանի հասցեին նոր սպառնալիքներ հնչեցնելուն, ինչպես նաև հին սպառնալիքները հիշեցնելուն։ Նա անցնող տարվա ձեռքբերումների մասին խոսելիս նշել է․ «Այս տարի Ղազախի շրջանի չորս գյուղ վերադարձանք առանց մեկ կրակոցի՝ քաղաքական ճանապարհով։ Բայց ճիշտ է նաև, որ եթե վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցած իրադարձությունները տեղի չունենային, Հայաստանն, իհարկե, երբեք կամովին չէր վերադարձնի այս գյուղերը մեզ։ Նրանք դա հարկադրված են արել։ Նրանք դա արեցին՝ գիտակցելով մեր քաղաքական և ռազմական հզորությունը, և ես հուսով եմ, որ այսուհետ Հայաստանը, վարելով իր քաղաքականությունը, կշարունակի հաշվի առնել Հարավային Կովկասում և միևնույն ժամանակ աշխարհում ստեղծված նոր իրողությունները։ Մենք ստեղծել ենք նոր իրողություններ Հարավային Կովկասում։ Հայրենական պատերազմն է ստեղծել այս իրողությունները։ Մեր պետական ինքնիշխանության վերականգնումն էլ ավելի ամրապնդեց այս իրողությունները, և մենք վերահաստատեցինք Հարավային Կովկասում մեր ստեղծած նոր իրողությունները դիվանագիտական, միջազգային և քաղաքական մակարդակներում։ Ամբողջ աշխարհն ընդունել է նոր իրողությունները․․․»։

Այս խոսքերով Ալիևը փաստացի ևս մեկ անգամ խոստովանում է, որ Հայաստանի իշխանություններին հարկադրում է գնալ միակողմանի զիջումների բացառապես ուժի ու ուժի սպառնալիքի քաղաքականության միջոցով։ Մինչ իշխանությունները փորձում են այդ զիջումները փաթեթավորել «սահմանազատված Կիրանց» և «ճակատագրական գործընթաց» ձևակերպումներով, Ալիևի համար դա ուժի սպառնալիքով լուծված հարց է։ Պատահական չէ, որ ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը համարվում են գրեթե հավասարազոր վտանգներ և դրվում կողք կողքի։ Հիմա Ալիևը շատ լավ յուրացրել է այդ տեխնիկան, ավելին՝ հպարտանում է դրանով, համարում ձեռքբերում, մինչդեռ դա ամբողջությամբ հակասում է քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների ու առհասարակ խաղաղության մասին քննարկման ողջ էությանը․․․»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում