Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 15:01 13-11-2025

Ռեժիմը փորձում է իր վերարտադրությունը ապահովել տեռորով․ Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոշտ քննադատությամբ է հանդես եկել վերջին օրերին տեղի ունեցող ձերբակալությունների և դատական գործընթացների կապակցությամբ՝ հայտարարելով, որ իշխանությունը ընտրություններին ընդառաջ փորձում է լռեցնել ընդդիմադիր և անկախ ձայները։

«Լսում եմ Ալեն Սիմոնյանին, ասում է՝ մեր երկրում այլևս չպիտի հայհոյանք լինի և չպիտի մտնեն մարդկանց անկողինը։ Էստեղ շատ մեծ է գայթակղությունը ասելու՝ իրոք, մարդիկ, ովքեր մտել են Արշակ սրբազանի անկողինը և էդ կադրերը հրապարակել են, մարդիկ, ովքեր 2018-ից հասարակությանը նստեցրել են անեծքի՝ հայհոյանքի փոխադարձ ատելության ասեղի վրա, այսօր խոսում են հայհոյանքի և անձնական կյանքի անթույլատրելիության մասին»,– նշեց Զոհրաբյանը։

Զոհրաբյանը նշեց, որ ոչ մի լավատեսական սպասում չունի նաև Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով սպասվող դատական նիստից․

«Վստահ եմ, որ նրանց տանելու են կալանքի, որովհետև ռեժիմը ընտրություններին ընդառաջ կալանավորելու է բոլորին և լռեցնելու է բոլոր այն լրատվամիջոցների ձայնը, որոնք ունեն մեծ հանրային լսարան և փորձում են ներկայացնել ճշմարտությունը»։

Զոհրաբյանի գնահատմամբ՝ ձերբակալությունների ընթացիկ ալիքը միանշանակ կապված է սպասվող ընտրությունների հետ․
«Ակնհայտ է, որ ռեժիմը, ով այլևս հանրային վստահություն չունի, փորձում է իր վերարտադրությունը ապահովել տեռորով։ Էն, ինչ կատարվում է դատարանի դահլիճներում և փողոցներում՝ տեռոր է։ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ անհրաժեշտության դեպքում բոլորին կարող է կալանավորել կամ վերացնել»։

Զոհրաբյանը նաև ընդգծեց, որ, ըստ իր դիտարկման, իշխանությունները «միջազգային կառույցներից ստացել են լիակատար թույլտվություն ցանկացած գնով ապահովելու սեփական վերարտադրությունը», և հասարակությունը առաջիկայում կարող է ականատես լինել «ավելի զազրելի քաղաքական հետապնդումների»։

Նշենք, որ ընդդիմադիր շրջանակներում վերջին օրերին սրվել են քննադատությունները՝ կապված մի շարք գործերի և քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող քննությունների հետ։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին