Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 14:22 13-11-2025

Հերթով բոլորին փուռն են տալու. Գեղամ Մանուկյանը դիմեց զինվորականներին

«Եթե մնացած հանձնաժողովներում ճակատ ճակատի կարելի է քննադատել, կռվել, վիճել, ամենավերջին բառերն ասել, բայց Զինված ուժերի դեպքում մենք գործ ունենք մի կառույցի հետ, որը բոլորինս է և բոլորիս հոգատարությունը պարտադիր է: Եվ երբ որ այդ հոգատարությունը փորձում են շահարկել, փորձում են չարաշահել, մեր քիչ խոսացածը փորձում են մեր դեմ որպես քարոզչական զենք օգտագործել, ատամներդ կրճտացնում ես, բայց էլի ասում ես, որ վնաս չտաս մեր երկրի անվտանգությանը, մեր երկրի զինված ուժերին»,- այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկմանն իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա դիմեց զինվորականներին, բայց շեշտեց՝ անկարգապահության կոչ չէ։

«Անցնող մի քանի տարիները ցույց տվեցին, որ հերթով բոլորին փուռն են տալու»,- հայտարարեց նա։

Մանուկյանն օրինակ բերեց օրեր առաջ Պաշտպանության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական, ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։

«Իր պաշտպանը չեմ, ի դեպ, աչքիս լույսն էլ չի եղել, երբ Պաշտպանության նախարար էր, բայց ուզում եմ պատկերացնեք՝ մարդուն խորհրդականից բերում են Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, հետո դարձնում են Պաշտպանության նախարար ու դրանից հետո ասում են՝ քրաեկան գործ է հարուցվել»,- նշեց Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին