Ներքին 11 ամիս առաջ - 14:30 13-11-2025

Իշխանությունը վախ է սերմանում․ Սաղաթելյանի և Սամսոնյանի ձերբակալություններն իրավաչափ չեն եղել

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալություններն իրավաչափ չեն եղել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով վերջիններիս ձերբակալությանը։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ձերբակալել են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։ Վերջիններս ձերբակալվել են Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա․ ըստ այդմ փոդքասթի համահեղինակներն նոյեմբերի 10-ի թողարկման ժամանակ իրեն ուղղված վիրավորական արտահայտություններ և սպառնալիք են հնչեցրել։

«Մենք մեկ անգամ արդեն անցել ենք այս գործընթացի միջով և ի սկզբանե հայտարարել ենք, որ նրանց արարքներում հանցակազմ չկա։ Դա հաստատվել է նաև առաջին ատյանի դատարանի դատավճռով։ Իհարկե, այն դեռ ուժի մեջ չի մտել և սպասվում է վերաքննիչ քննություն, բայց այս փաստական հանգամանքներում նման իրավական գնահատական տալը, մասնավորապես՝ խուլիգանության հատկանիշով, սխալ է և հակաիրավական»,– ասաց Բաբայանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների գործողությունները կրկնում են նախկին դեպքերի սցենարը․ «Նույն պատմությունն է կրկնվում։ Նման գործողությունները ո՛չ օրինական են, ո՛չ էլ հիմնավորված։ Մենք պնդում ենք, որ նրանց արարքներում հանցագործություն չկա։ Իսկ այն ձևը, որով նրանք բերման են ենթարկվել՝ ձեռքերը ոլորելով, բացարձակապես անհամաչափ է։ Նրանք այնպիսի հանցագործություն չեն կատարել, որ նման վերաբերմունք ցուցաբերվեր։ Սա 2-րդ անգամ նույնությամբ է կրկնվում, և դրա միակ նպատակը վախեցնելն է՝ թե՛ նրանց, թե՛ մյուսներին»։

Արսեն Բաբայանի գնահատմամբ՝ իշխանությունների նպատակն է ուժի և վերահսկողության մթնոլորտ ցույց տալ։ «Նրանց գործողությունների նպատակն է ցուցադրել, թե ինչ կարող են անել՝ ստեղծելով վախի մթնոլորտ։ Բայց ինչպես տեսանք, Նարեկն ու Վազգենը վախեցողի տեսք չունեին։ Սա իրավական բեսպրեդելի օրինակ է»,- նշեց պաշտպանը։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Սաղաթելյանի և Սամսոնյանի խոսքում եղել է իրեն ուղղված սպառնալիք՝ Արսեն Բաբայանը նկատեց։ «Ես Վազգեն Սաղաթելյանի պաշտպանն եմ, և ներկայացված մեղադրանքի շրջանակներում որևէ խոսք սպառնալիքի մասին չկա։ Այսինքն՝ այդ մասով Ալեն Սիմոնյանը ստում է։ Իհարկե, եթե հետագայում Նիկոլ Փաշինյանի կամ Ալեն Սիմոնյանի հանձնարարությամբ մեղադրանքը չփորձեն լրացնել այդ պնդումով»,- ասաց նա՝ ընդգծելով՝ այս գործընթացը ոչ թե իրավական է, այլ քաղաքական նպատակով իրականացվող ճնշման ձև։

Արսեն Բաբայանը հավելեց, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հարցաքննություններն ավարտվել են, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին