Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 10:59 12-11-2025

Երևանում տղամարդը հարվածել է ավտոբուսի վարորդի ձեռքին, հայհոյել, փոխել ղեկի ուղղությունը՝ ստեղծելով վթարային իրավիճակ. shamshyan.com

Նոյեմբերի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 60-ամյա Արթուր Գ․-ն և հայտնել, որ այս տարվա նոյեմբերի 2-ին, ժամը 22։45-ի սահմաններում Վաղարշ Վաղարշյան փողոցում 50 համարի երթուղու ավտոբուսի սրահում տեղի է ունեցել վիճաբանություն, որտեղ ուղևոր, Երևանի բնակիչ 31-ամյա Սեդրակ Գ․-ն վիճաբանել է իր հետ։

Արթուր Գ․-ն հայտնել է, նաև որ Սեդրակ Գ․-ն հարվածել է իր ձեռքին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածել ավտոբուսին, սպառնալիքներ է հնչեցրել, որ կվնասի ավտոբուսը, ղեկի ուղղությունը փոխելով ստեղծել է վթարային իրավիճակ՝ պատճառելով ֆիզիկական ցավ ևս։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Արթուր Գ․-ն աշխատում է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով