Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:30 11-11-2025

Էջմիածին տանող ճանապարհին միայն Արգիշտի Մեխակյանի քարոզչական պաստառներն են

Նոյեմբերի 16-ին նշանակված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը հենց մեկնարկից աչքի է ընկել բազմաթիվ խախտումներով։ Բազմիցս բարձրաձայնվել էր, որ առերևույթ խախտվում է քարոզչական պաստառների և դահլիճների հասանելիության կուսակցությունների իրավունքը։

Այսօր Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Էջմիածին տանող ճանապարհին միայն Արգիշտի Մեխակյանի քարոզչական պաստառներն են։ Ուշագրավ է, որ մյուս քաղաքական ուժերը նշում են, որ իրենք ևս փորձել են նշված հատվածում գովազդ տեղադրելու թուհյլտվություն ստանալ, սակայն ընկերության մասին տեղեկություն այդպես էլ չեն կարողացել ճշտել։