Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 15:12 11-11-2025

Էջմիածնեցիները տրամադրված են՝ իրենց քաղաքում չպետք է լինի եկեղեցու դեմ հարձակմանը կողմ քաղաքապետ

Մեր քարոզարշավը ընթանում է շատ դրական և ջերմ: Այդ ջերմությունը մենք զգում ենք քաղաքացիների հետ ամենօրյա շփումից: Կարծես մարդիկ այս անցնող տարիների ընթացքում, այսպես ասած, կարիք են ունեցել, որ որևէ թեկնածու գա ոչ թե խոստումներ տա և գնա, այլ լսի բնակիչների բողոքները և հաշվի նստի իրենց խոսքի հետ: Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հաղթանակ» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Հրանտ Ավետիսյանը։

Հարցին՝ քարոզարշավի ընթացքում նկատե՞լ են աչքի զառնող խախտումներ, Ավետիսյանը վստահեցրեց, որ դրանք բազմաթիվ են եղել․ «Դրանց մասին մամուլում բազմիցս բարձրաձայնվել են, մենք տարբեր հարթակներով խոսել ենք, խախտումներ կան, որ շտկվել են, խախտումներ կան, որ մինչ այս պահը շարունակվում են, չգիտեմ՝ իշխանական այդ բարձիթողի վիճակի դեմը ոնց կարելի է առնել, բայց խախտումները արձանագրվել են տարբեր կազմակերպությունների կողմերից, ոչ միայն մեր»։

Հարցին՝ ինչպե՞ս է տրամադրությունը էջմիածինցիների, նա պատասխանեց․ «Էջմիածնեցիները տրամադրված են, որ իրենց քաղաքում չպետք է լինի քաղաքապետ, որը կողմ է եկեղեցու դեմ հարձակմանը։ Իսկ ՔՊ-ի թեկնածուն բնականաբար ինքը իրենով չի կարող դիրքորոշում արտահայտել, որը դեմ կլինի ՔՊ-ի տեսակետին»։