Ներքին 2 տարի առաջ - 17:10 09-12-2023

​​​​​​​ՔՊ-ն այս անգամ որոշեց մի կողմ թողնել ավանդական մեթոդները և կողմ քվեարկել․ Արմենուհի Կյուրեղյան

«Մենք ներկայացրել ենք մի թեկնածուի, ով այդ գործի մեջ շատ պրոֆեսիոնալ է և կայացած։ ՔՊ-ն այս անգամ որոշեց կողմ քվեարկել՝ մի կողմ թողնելով իրենց ավանդական մեթոդները, հասկանալով, որ ամենալավ թեկնածուն առաջադրվել է ընդդիմության կողմից։

Դա, բնականաբար, պայմանավորվածություն չի եղել»,- պատասխանեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ Oragir.News-ի այն հարցին, թե արդյոք իշխանության և ընդդիմության մեջ պայմանավորվածությո՞ւն է եղել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցում։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի՝ Մանվել Բադալյանի ընտրությունը բացառիկ է այն առումով, որ մեծամասնությունը միասնաբար կողմ է քվեարկել ընդդիմության թեկնածուին։ Սա արձանագրեց նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում, ընդգծելով, որ «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցել 2 ընդդիմադիր խմբակցությունների կողմից համաձայնեցված և առաջադրված միասնական թեկնածուի քվեարկությանը։

«Սրանից ավելի լավ առհավատչյա մեր պնդումներին առ այն, որ մեր ընդդիմադիր խմբակցությունները, և հատկապես վերջին ժամանակներում դրանցից մեկը, ոչ թե քաղաքական գործունեությամբ են զբաղվում, այլ տրոլինգով են զբաղված, սպոյլերությամբ են զբաղված, սպամինգով են զբաղված, չգիտեմ, իրենք ամեն ինչ են՝ բացի խմբակցությունից, իրենք քաղաքական ուժ էլ չեն՝ երևի թե: Կարելի է հիմա պաշտոնապես հայտարարել, որ այդ քաղաքական ուժն ավարտվեց այս, թվում է թե, տրիվիալ, աննշան դեպքով: Ես ուղղակի ապշած եմ:

Եվ ես կարծում եմ՝ այս օրը պետք է մտնի համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ Մանվել Բադալյանը 2002 թվականից մինչև 2018 թվականին կայացած իշխաափոխությունը եղել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում