Ներքին 8 ամիս առաջ - 12:51 11-11-2025

Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս․ դատախազություն

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հուլիսի 13-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և երկու ֆիզիկական անձանց՝ Գլաձոր համայնքի Գետափ 29-րդ փողոցի 4-րդ և 6-րդ հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։

Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էր. դադարեցվել էր վերոնշյալ հողամասերի նկատմամբ ֆիզիկական երկու անձանց սեփականության իրավունքը:

Վճիռները մտել են օրինական ուժի մեջ:

Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2025 թվականի նոյեմբերի 7-ին Գլաձոր համայնքի՝ 1600 քմ մակերեսով երկու հողամասերի նկատմամբ գրանցել է Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը: Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 միլիոն դրամ է:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը