«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել
«Արմլուրի» տեղեկությունների համաձայն՝ այսօր գիշեր ժամը 03:00-ի սահմաներում Աստղիկ բժշկական կենտրոնի ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ։
Մի քանի ժամ հետո բժիշկները մոտեցել են ծննդկանի հարազատներին եւ ասել են, որ նորածինը մահացել է։
Մահացած նորածնի հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին եւ դեպքի մասին ահազանգել են իրավապահներին։