Ուղիղ եթեր
Ըստ էության 11 ամիս առաջ - 21:30 10-11-2025

Ըստ էության․ Նոյեմբերի 16-ին ՔՊ-ն ու իր քույր «Հանրապետություն»-ը Էջմիածնում խայտառակ պարտվելու են

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին։

Նրա հետ խոսել ենք նոյեմբերի 16-ին Էջմիածնում սպասվելիք ՏԻՄ ընտրությունների, «Մայր Հայաստանի» թեկնածուի շանսերի, այս օրերին տեղական իշխանությունների կողմից՝ քարոզչության ընթացքի վրա հնարավոր ընթացքի,Վաղարշապատ համայքնի Գեղակետի դպրոցի տնօրենի ՔՊ-ի օգտին բացահայտ քարոզչության, Վեհափառին թիրախավորելու, Էջմիածնի ընտրությունները Վեհափառին թիրախավորելու հետ կապ ունենալու, Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունները համապետական ընտրությունների արդյունքների վրա ազդելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Ստեփանյանի պնդմամբ՝ նոյեմբերի 16-ին ՔՊ-ն խայտառակ պարտություն է կրելու։

«Ամսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիրը» և իր քույր կուսակցությունը՝ Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետությունը» խայտառակ պարտություն են կրելու: Քաղաքացին մերժում է ՔՊ-ին, ես ձեզ խոսք եմ տալիս ամսի 16-ին հետաքրքիր զարգացումներ ա լինելու քվեների տեսքով»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց