Ներքին Միտք 7 ամիս առաջ - 17:29 09-11-2025

Մի հատ մտածեք` ո՞վ կլինեք դուք, եթե չունենաք իշխանություն Հայաստանում. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մի հատ մտածեք` ո՞վ կլինեք դուք, եթե չունենաք իշխանություն Հայաստանում։

Իսկ որպեսզի գոնե նախկինի պես ապրել կարողանաք, մի քիչ մարդ մնացեք, այլ ո'չ թե գործեք ոհմակի, խունտայի տրամաբանությամբ։

Էս կյանքում ոչինչ չի‘ մոռացվում, ու չլինի էնպես, որ մի օր ձեր վոժդերի փոխարեն դուք մնաք պատասխան տվող...

Կյանքը նաև ձեր հանդեպ կարող է ձեր տեսանկյունից «անարդար» լինել, ու այն ժամ ո'չ ոք ձեզ չի լսելու...

Տեսել եմ բանտերում արդարություն աղերսող նախկին դատավորների, քննիչների, դատախազների, նույնիսկ փոխնախարարների... նրանք բոլորը անիծում էին երբևէ իրենց կողմից պաշտելի արդարադատության համակարգը։ Նույնիսկ կալանքում գտնվող դատավորներից ասում էր, որ մինչև դատավոր, քննիչ ու դատախազ նշանակվելը, պետքա գոնե մեկ ամիս կալանքում պահես թեկնածուներին, որ հասկանան, թե ինչ արժեք ունի իրենց կողմից կայացված որոշումը...

Հիշե‘ք, մի օր կյանքի թափանիվը կարող է պտտվել այդ ուղղությամբ,... ո՞վ է ձեզ օգնելու։
Ո՞վ է հիմա Վահան Քերոբյանին օգնում...

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը
13:00 Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման արդյունքը. ՀԷՑ-ի հասույթը նվազել է 4.2 միլիարդ դրամով
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում