Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 13:55 07-11-2025

Վահան Քերոբյանի ձերբակալությունը նրա նախարարական գործունեության հետ կապ չունի

Այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։

Oragir.News-ի հետ զրույցում լուրը հաստատեց նրա եղբայրը՝ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

«Այո՛, ձերբակալել են։ Գործի մասին տեղեկություն չունեմ։ Փոքր եղբայրս է ներկա եղել տանը, բայց, ինչքան հասկացել եմ, իր նախարարական գործունեության հետ կապ չունի ընդհանրապես, ու կարծես իր հետ էլ կապ չունեն այդ դեպքերը։ Բայց թե ինչու են հիմա որոշել էդ գործով զբաղվեն, չեմ կարող ասել։ Մինչև մանրամասներ չիմանամ՝ հաստատ չեմ կարող ասել»,- նշել է նա։

Ավետիք Քերոբյանի խոսքով՝ իրավապահներն այցելել են Վահան Քերոբյանի բնակարան, իրականացրել խուզարկություն, որից հետո նախկին նախարարն է ձերբակալվել և տարվել են։

Ներկայումս դեպքի հանգամանքները պարզվում են, և պաշտոնական աղբյուրները դեռևս չեն արձագանքել։

Oragir.News-ը Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանից փորձեց պարզել՝ ինչո՞ւ է Վահան Քերոբյանը ձերբակալվել, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Հիշեցնենք` նախկին նախարարն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Նույն թվականի ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։

Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է