Ներքին 8 ամիս առաջ - 23:57 06-11-2025

Այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը ՃՏՊ-ներից մահացել է 68 հետիոտն. ՆԳՆ

Այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը Հայաստանում գրանցվել է հետիոտների մասնակցությամբ 894 ճանապարհատրանսպորտային պատահար:

Հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

Պատահարների հետևանքով զոհվել է 68 և վիրավորվել 892 մարդ։

2022 թվականին գրանցվել է 1153 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 94 մարդ, վիրավորվել՝ 1124-ը։ 2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել՝ 1196 պատահար, 108 մահ և 1157 վիրավոր։

Այնուհետև, ըստ վիճակագրության, նման պատահարների թիվը նվազել է. 2024 թվականին՝ 1079 պատահար, 107 մահ և 1065 վիրավոր։

Ներքին գործերի նախարարությունը նաև հայտնել է, որ վթարների վայրի վերաբերյալ վիճակագրություն՝ անկախ նրանից, թե հետիոտնը գտնվել է հետիոտնային անցման վրա, թե փողոցը հատել է արգելված տարածքում, չի վարվում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել