Ուղիղ եթեր
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 23:02 06-11-2025

Բացահայտել ենք ՀԷՑ-ի աննախադեպ ծավալի ևս մի իրավախախտում. հասցված վնասը կազմում է ավելի քան 150 մլն դրամ. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«2023-25թթ․ ընթացքում ՀԷՑ-ի միայն 6 վարչական շենքերում սեփական կարիքների համար փաստացի ծախսված էլեկտրաէներգիայի քանակներն արհեստականորեն ուռճացվել են՝ հավելագրելով տվյալ հաշվիչներին ավելի քան 3,1մլն կՎ.ժ էլեկտրաէներգիայի հավելյալ քանակ։

Թեպետ ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ավարտին հաշված օրեր են մնացել, և ՀԾԿՀ-ն շուտով պետք է օրենքով սահմանված կարգով նիստ գումարի և որոշում կայացնի, սակայն չենք դադարում զարմանալ մեր ուսումնասիրությունների և թիրախային վերահսկողության արդյունքում արձանագրված նորանոր իրավախախտումների բնույթից և դրանց ծավալներից։

Օրերս բացահայտել, փաստաթղթավորել և ՀԾԿՀ ենք ուղարկել լիովին նոր բնույթի և աննախադեպ ծավալի ևս մի իրավախախտման փաստ. խոսքը գնում է ավելի քան 3,1 մլն կՎ.ժ հավելագրված էլեկտրաէներգիայի քանակի մասին, որը բացահայտվել է ՀԷՑ-ի ցանցերում առկա 52 վարչական շենքերից միայն 6-ում՝ հավելագրված 2023-25թթ. ընթացքում։

Շուկայական միջինացված արժեքով հաշված՝ այս դեպքում ընկերությանը հասցված վնասը կազմում է ավելի քան 150 մլն դրամ։ Ընդ որում՝ այս ծախսն ուղիղ անդրադառնում է հանրությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի մեծության վրա, ուղղակիորեն։

Եթե առկա ռեսուրսներն ու ժամանակը ներեին՝ է՛լ ավելի լայնամասշտաբ ստուգումներ արվեր այս ուղղությամբ, ապա, վստահաբար, սեփական կարիքների համար ծախսված էլեկտրաէներգիայի քանակներին հավելագրված ծավալները բազմապատիկ անգամ ավելին կարձանագրվեին, քանի որ ստուգումներն իրականացվել են ընտրողական եղանակով՝ ընդամենը Երևանի և ՀՀ տարբեր մարզերի մի շարք ցանցերում (մոտ 10%-ում)։

Վերահսկողական աշխատանքներն, անշուշտ, չեն դադարելու այս ուղղությամբ, սակայն նոր հնարավոր արձանագրումներն, ըստ երևույթին, չենք հասցնի ներկայացնել ՀԾԿՀ՝ մինչև վարույթի ամփոփումը, սակայն իրավական գնահատականի, ակասկած, դրանք կներկայացվեն ողջ ծավալով։ ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան