Ներքին 7 ամիս առաջ - 18:41 06-11-2025

Հալեպ-Երևան ուղիղ չվերթերը կվերականգնվեն նոյեմբերի 7-ից

Նոյեմբերի 7–ից կվերականգնվեն Հալեպ–Երևան–Հալեպ ուղիղ չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական մեկ անգամ` ուրբաթ օրերին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը:

Հալեպի «Գանձասար» հայալեզու շաբաթաթերթն իր հերթին հայտնում է, որ ուղիղ չվերթերը վերականգնվել են շուրջ մեկ տարի դադարից հետո։ Թռիչքները կիրականացվեն Հալեպի միջազգային օդակայանից, իսկ ավիափոխադրողը կլինի «FLYCHAM» սիրիական ընկերությունը։

Շաբաթաթերթը նաև նշում է, որ Հալեպի օդանավակայանը վերջերս նորոգվել է և արդեն կարող է ընդունել տարբեր երկրներից ժամանող ինքնաթիռներին։

«Հալեպ–Երևան ուղիղ թռիչքները նախորդ տարիներին մի քանի անգամ բացվել ու փակվել են Հալեպի անվտանգության անկայուն վիճակի պատճառով։ Այս փուլում թռիչքների վերսկսումը հաճույքով են ընդունել հատկապես սիրիահայերը, քանի որ այսպիսով կհեշտանա ճամփորդությունը»,– գրել է լրատվամիջոցը։

«Գանձասարը» նշել է, որ Հալեպից ուղիղ չվերթերի չեղարկման պատճառով մարդիկ ստիպված էին նախ Հալեպից ցամաքային ճանապարհով հասնել Բեյրութ, ապա Բեյրութի օդանավակայանից հասնել Երևան, որը և՛ ավելի ծախսատար էր, և՛ հոգնեցուցիչ, և՛ երկար։

Ամենից շատ դիտված

19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում
10:43 Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել
11:05 ՌԴ-ն հրադադար է առաջարկում Կոստանտինովկայում. Մոսկվան Կիևից պատասխան է սպասում զոհվածների մարմինները հանձնելու համար
09:08 Սահմանադրությունը մարդկանց ապրելու կանոններ է սահմանում. դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ազատ կամարտահայտմամբ. Փաշինյան
18:08 ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքները
09:38 Բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ վերջինը բախվել է ապառաժ քարերին․ կա վիրավոր
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
09:45 Սա հերթական ռուսական սուտն է. Զելենսկին հերքել է Կոնստանտինովկայի գրավումը և Պուտինին հրավիրել այնտեղ հանդիպման