Ներքին Արտաքին Միտք 11 ամիս առաջ - 22:39 05-11-2025

Սևանը «Գյոքչա» անվանելը ուղղակի հանձնարարական էր ծավալել «իրենց պատմական հողեր՝ այժմյան Հայաստան, ադրբեջանցիների վերադարձն» ապահովող գործունեություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Սևանա լճի տխրահռչակ «Գյոքչա» անվանման վերաբերյալ Բաքվի բռնապետի բարբաջանքը մեզանում իր լայն արձագանքով ուշադրությունից դուրս թողեց, ըստ իս, ավելի կարևոր մի հանգամանք։

Բանն այն է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր վերջին ելույթում ոչ թե պարզապես մտքեր էր կիսում հավաքվածների հետ, այլ ուղղակի հանձնարարական էր տալիս արհեստածին Ադրբեջանի պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին և, այսպես կոչված, գիտնականներին ծավալել «իրենց պատմական հողեր՝ այժմյան Հայաստան, ադրբեջանցիների վերադարձն» ապահովող գործունեություն։

Սա ուղիղ ցուցիչ է առ այն, որ թշնամին շարունակում և շարունակելու է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը, որովհետև նրա իրական նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի պետության որպես քաղաքական գործոն ամբողջական թուլացումն ու ապամոնտաժումն է։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան