«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը (2025 թ․):
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 26-ին և 29-ին,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 31-ին,
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Գյումրի քաղաքում՝ հոկտեմբերի 29-ին, հոկտեմբերի 31-ին
Հրազդան քաղաքում՝ հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 1-ին,
Արարատ քաղաքում՝ չի գերազանցել: