Ներքին 11 ամիս առաջ - 15:45 05-11-2025

Հաղթեցինք մահվանը․ Արամ Սարգսյանի դեմ մահափորձի գործով կասկածվողն ազատ է արձակվել

Հուլիսի 31-ին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ մեղադրվող Ստեփան Սամվելյանը կալանքից ազատ է արձակվել․ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը․ այս մասին հայտնել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ազատ արձակելու վերաբերյալ արդեն որոշում էր կայացրել, բայց այն փորձեցին էլի ինչ-որ չափով ձգձգել։ Որոշումը սպասելի էր, որովհետև այլ տարբերակ չունեին, չէին էլ կարող Եվրոպական դատարանին շարունակել խաբել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք սպասելի՞ էր դատարանի այսօրվա որոշումը։

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը բազմիցս է ահազանգել, որ կալանքի ընթացքում իր պաշտպանյալի հիվադությունը սրվել է։

Հարցին՝ արդյոք ինչպե՞ս է Ստեփան Սամվելյանի առողջական վիճակն այժմ, փաստաբանը նշեց, որ նա առաջին կարգի հաշմանդամից դարձավ երկրորդ կարգի հաշմանդամ, իսկ չորրորդ փուլ երիկամային անբավարարությունը հասել է հինգերորդ փուլի։

«Բայց գոնե հաղթեցինք մահվան, որովհետև կարող էինք իրեն կորցնել։ Իր հիվանդություններն անհամատեղելի էին կալանքի հետ»,- ասաց նա։

Մեկ նախադասությամբ որակելով այս երեք ամիսների դատավարությունը, Փոստանջյանը շեշտեց․ «Անարդար դատավարություն էր, այսինքն՝ դատավարություն չի եղել»։

Հիշեցնենք՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ մեղադրվող գործարար Ստեփան Սամվելյանը ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։ ՄԻԵԴ-ը հաշվի է առել դրանք և համապատասխան որոշում ընդունել, որից հետո մեր դատարանը ազատել է նրան կալանքից, փոխելով խափանման միջոցը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց