Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 18:39 04-11-2025

ՔՊ-ն արտահե՞րթ ընտրությունների է պատրաստվում, թե՞ հերթական. քաղտեխնոլոգի կարծիքը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսել է նախընտրական շտաբերի ձևավորման գործընթացը, որը շատերի մոտ հարցեր է առաջացրել՝ արդյո՞ք իշխանությունը պատրաստվում է ԱԺ արտահերթ ընտրությունների։

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ շտաբի բացման այս փուլը օրինաչափ է և չի կարող դիտվել որպես արտահերթ ընտրությունների նախանշան։

«Իհարկե, չի բացառվում, որ կարող են լինել արտահերթ ընտրություններ։ Ուղղակի՝ դրա անհրաժեշտությունը այս պահի դրությամբ չկա։ Չի կարելի ասել, թե ընդդիմությունը հիմա շատ հզոր տեմպերով է պատրաստվում հերթական ընտրություններին, և իշխանությունը շտապում է, որ արտահերթ ընտրություն կազմակերպի։ Ես դրա տրամաբանությունը հիմա չեմ տեսնում»,- նշեց նա։

Արմեն Բադալյանի խոսքով՝ նախընտրական շտաբների բացումը բնական գործընթաց է, որը սովորաբար իրականացվում է քվեարկությունից 6–9 ամիս առաջ․

«Շտաբների բացումը սկսվում է քվեարկությունից մոտավորապես 6-ից 9 ամիս առաջ։ Այսինքն՝ իրավական տեսանկյունից դա ճիշտ ժամանակահատված է։ Ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական տեսանկյունից խախտում չկա։ Քաղաքական առումով՝ էլ դա տրամաբանական քայլ է»,- ասաց քաղտեխնոլոգը։

Միաժամանակ՝ նա շեշտեց, որ ներկայիս քաղաքական դաշտում իշխանության համար արտահերթ ընտրությունների իմաստ չկա։

«Հատկապես հիմա, երբ ընդդիմությունը, կարելի է ասել, խաղում է իշխանության խաղը, արտահերթ ընտրությունների գնալն իմաստ չունի։ Կարող է շտաբի բացումը դիտարկվի որպես պատրաստվածություն ցանկացած զարգացման դեպքում, բայց իրական պատճառը կազմակերպչական է»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղտեխնոլոգը հավելեց, որ շտաբի բացումն ինքնին տեխնիկական քայլ է, որը պահանջում է նախապատրաստական աշխատանքների կազմակերպում․

«Կենտրոնական շտաբը կարելի է բացել երկու օրում, բայց մինչև այն համալրվում է, մինչև տեղային շտաբերն են սկսում գործել, կապերն են ձևավորվում, քարոզչական նյութերն են մշակվում՝ ժամանակ է պահանջվում։ Այդ իսկ պատճառով 6–9 ամիս առաջ շտաբ բացելն ամբողջովին նորմալ գործընթաց է»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից