Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ուղիղ չպատասխանեց Ալիևի հայտարարությանը և նշեց, որ հարցն իրեն անհարմար դրության մեջ է դնում։
«Ադրբեջանի նախագահն ասել է՝ ցարական քարտեզները, եթե նայենք, Սևանա լիճ չկա, կա այլ անուն, ինչ-որ անուն, հիմա, եթե ես ասեմ, որ Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գյոյչա է, այլ ասել է՝ «եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին՝ այնտեղ չկա Սևանա լիճ», դժվար է նրանով, որ ես, փոխանակ հարցին պատասխանեմ, պետք է պարզաբանեմ, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի մասնակցի հարցին։
Մանրամասները՝ տեսանյութում