Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դեմ քրեական վարույթը նախաձեռնվել է ոստիկանության ծառայողի հաղորդման հիման վրա։ Ընդամենն օրեր տևած նախաքննության ընթացքում որևէ քննիչ, դատախազ, դատավոր այդպես էլ տուժող չի ճանաչվել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, գործն այժմ մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գարիկ Աբելյանին։ Առ այս պահն առկա չէ տեղեկություն՝ գործը վարույթ ընդունելու վերաբերյալ։
Հատկանշական է, որ նախաքննության ընթացքում թեև փաստաբանին կալանավորելու միջնորդությամբ քննիչը պնդել էր, թե լայնածավալ մի շարք քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն կա, սակայն նախաքննությունն օրերի ընթացքում է ավարտվել։
Փաստաբան Աբգար Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնեց, որ ըստ վարույթի նյութերի՝ ստացել են տվյալ, ինչը ենթադրում է համացանցի միջոցով տեսնել, այսինքն՝ հաղորդումը ներկայացրել է գործով ոչ շահագրգիռ անձ, վարույթով որևէ անձ տուժող չի ճանաչվել։
«Մեղադրանքի որոշակիությունից ելնելով՝ վարույթով պետք է որևէ մեկը տուժող լիներ, սակայն տուժող չկա։ Բացի այդ, հանցակազմ էլ չկա։ Հոդվածը նշում է՝ «քննիչի, դատախազի, դատավորի մասին տեղեկություն տարածել», բայց որն է տեղեկությունը, որ անձն ինքը տիրապետում է տեղեկությանը կամ այդ տեղեկությունը իրեն հայտնի է մեկ այլ եղանակով, ինքը հրապարակում է, այսինքն՝ տեղեկությունը որոշակի իրական կամ անիրական տեղեկություն է, մինչդեռ, այստեղ կարծիք է հնչեցրել, քննադատական խոսք»,- ասաց փաստաբանը։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում։