Օրակարգ 8 ամիս առաջ - 20:00 03-11-2025

Օրակարգ․ «Փաշինյանի վկաներ» աղանդն է ծնվում, որի գլխավոր քուրմը Ստեփան Ասատրյանն է․ Միհրդատ Մադաթյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը հոգեբան, «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Միհրդատ Մադաթյանի հետ զրուցել ենք Հովհաննավանքում կատարվող ինքնակոչ ծիսակատարությունների, դրանց իշխանության ներկայացուցիչների մասնակցության, նրանց աջակիցների ագրեսիվ և անադեկվատ պահվածքի, 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ծավալվող զարգացումների, իշխանությունների տարբեր նախաձեռնությունների, ընտրություններով իշխանափոխության հասնելու հնարավորությունների, ընդդիմության անելիքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հոգեբանը կարծում է, որ մենք այժմ ականատես ենք լինում «Փաշինյանի վկաներ» աղանդի ծնունդին, որի գլխավոր քուրմը Ստեփան Ասատրյանն է։ «Ես ցավում եմ, բայց ինձ համար հետաքրքիր է, որովհետև ես նոր աղանդի ծնունդին եմ հետևում, որը, հայկական աղանդ է ձևավորվում՝ «Փաշինյանի վկաներ», որոնք Փաշինյանի հրահանգով գալիս են եկեղեցի՝ իրանից այդ բաները ստանալու։ Հասկացաք չէ՞, ոչ թե Աստծու ողորմություն ստանալու, կամ պատարագ լսելու, այլ Փաշինյանի ներկան ստանալու և նման ողորմություն ստանալու՝ Փաշինյանից։ Ես նոր աղանդի բան եմ դառնում, որի գլխավոր քուրմը, էսպես անունը դնենք, Ստեփան Ասատրյանն ա»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ եկեղեցին այս փորձությանն էլ կդիմագրավի։

Միհրդատ Մադաթյանը նկատեց նաև, որ Նիկոլ Փաշինյանը 2026-ին վերարտադրվելու հնարավորություն չունի․

«Նիկոլ Փաշինյանի համար եկող ընտրությունները կենաց և մահու նշանակություն ունեն․ կամ հունիս ամսին Նիկոլ Փաշինյանը ընտրվում է, և Հայաստանը ռետինով ջնջում ենք գլոբուսի վրայից, կամ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվում, չի ընտրվում ասելով մեծամասնություն չի հավաքում, և բոլոր Հովանավանքի սեկտայի ներկայացուցիչները ձերբակալվում են, որովհետև բոլորի վրա քրեական հոդվածներ կան, բոլորի վրա, բոլորի վրա, մեծ մասի վրա հայրենիքի դավաճանություն կա՝ 20 տարի և ավելի, ես կարծում եմ ինչքան ես գիտեմ։ Հասկացանք չէ՞՝ ինչի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը հիմա պատրաստ է ամեն ինչ անելու՝ միայն էդ քվեները ապահովի։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահ գիտի, որ ինքը չի կարող էդ քվեները ապահովել։ Ես պատասխանատու հայտարարում եմ՝ ձև չունի ունի, չունի ձև, որ Նիկոլ Փաշինյանից յոթ հատ էլ դառնա այսօր, յոթ հատ Նիկոլ Փաշինյան լինի՝ մեկը թրաշված, մեկը անթրաշ, մյուսը քաչալ, մյուսը մազերով, չնարավոր չի հունիսին ինքը այլևս մնա իշխանության»։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում