Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 19:25 02-11-2025

Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությանը. Խաչատուրյան

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրված գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանիի հետ։ Նախագահը շնորհավորել է ընտրված տնօրենին բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը կշարունակի սերտանալ։

«Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մեր համագործակցությանը պայմանավորված նաև հայկական մշակութային ու պատմական ժառանգության պահպանության և պաշտպանության խնդիրներով։ Վստահեցնում եմ Ձեզ նաև, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել Ձեր նախաձեռնություններին, միտված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- նշել է նախագահը։

Խալեդ Ալ-Անանին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստան այցելել է երեք անգամ և ջերմ տպավորություններ ունի մեր երկրից, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ կշարունակի ակտիվ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները ընդգծել են մարդկության պատմության, պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության ու այն հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությունը։ Այս համատեքստում կողմերը համակարծիք են եղել, որ մշակույթը և կրթությունն առանցքային դեր ունեն հասարակությունների զարգացման, ժողովուրդների փոխըմբռնման ու համերաշխության ամրապնդման գործում։

Զրույցի ընթացքում շեշտվել է, որ կրթության և մշակույթի միջոցով հնարավոր է ձևավորել հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ, որն էլ իր հերթին հիմք է դառնում խաղաղության մշակույթի կայացման համար։

Հանդիպմանն ընդգծվել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո իրականացվող նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն համաշխարհային խաղաղության ու մարդկային արժեքների պահպանման տեսանկյունից, և Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը՝ նպատակ ունենալով խորացնել Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան