Ներքին 3 տարի առաջ - 16:11 12-06-2023

Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ու նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 12-ին մասնակցել է Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովին` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին, աստղաֆիզիկայի եւ հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին:

ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԱԺ նախագահի տեղակալը փաստել է, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ու նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ մեր երկիրը պատմականորեն հարուստ է գիտական նվաճումներով ու հայտնագործություններով, հատկապես աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ոլորտներում: Այս համատեքստում նա խոսել է միջազգային գիտական համագործակցության կարեւորության մասին` արձանագրելով` անհնար է հաջողություններ ու նոր ձեռքբերումներ ունենալ առանց միջազգային գործընկերների աջակցության ու ոլորտային փոխգործակցված աշխատանքի:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում գիտության ոլորտի բյուջեն կրկնապատկվել է, որի որոշակի մասը հատկացվում է միջազգային ոլորտային կապերի հաստատմանն ու ընդլայնմանը: Այս առումով նա կարեւորել է հայկական գիտական հաստատությունների մասնակցությունը նմանատիպ ծրագրերին եւ ընդգծել, հատկապես, Գիտությունների ազգային ակադեմիայի դերն այդ հարցում: Նրա խոսքով հայկական կազմակերպություններից շատերի համագործակցությունը նորագույն տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ուղղություններով է:

«Կցանկանայի գործընկերության կոչ անել այն մարդկանց, որոնք այսօր այցելել են Հայաստան, որովհետեւ ակնհայտ է` հակառակ պարագայում երկիրը միայնակ չի կարող հասնել մեծ հաջողությունների: Մենք պետք է միավորենք ջանքերը, որպեսզի գիտության նորագույն ձեռքբերումներն առավել արդյունավետ ծառայեցվեն մարդկությանը»,- շեշտել է Հակոբ Արշակյանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրեն Ռեմո Ռուֆֆինին, ԻԿՐԱՆԵՏ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նարեկ Սահակյանը:

Միջոցառմանը ներկա են եղել Կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից, մասնակցում են ավելի քան 100 գիտնականներ Իտալիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Անգլիայից, Հնդկաստանից, Իրանից, Չեխիայից, Բելառուսից:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներ կներկայացվեն ժամանակակից աստղաֆիզիկայի ամենաարդիական ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաեւ կբարձրաձայնվեն լայնամասշտաբ գիտափորձերի վերջին արդյունքները:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում