Ներքին Միտք 11 ամիս առաջ - 15:24 02-11-2025

Ինչո՞ւ է Հ1-ը ռեսուրս ծախսում ու հեռարձակում Հովհաննավանքի միջոցառումը. այսօր ո՛չ տաղավար տոն է, ոչ այլ կրոնական առիթ

Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հասկանալու համար, թե ինչ խորը դերմոկրատիայի պայմաններում ենք ապրում, բավական է նկատել, որ Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերում հեռարձակում է Հովհաննավանքի «պատարագը»։

Օրինակ, «Կենտրոն» հեռուստաընկերությունը պարբերաբար հեռարձակում է Աբովյանի նորակառույց եկեղեցում տրվող պատարագները, եւ դա կարելի է հասկանալ՝ «Կենտրոնը» մասնավոր ալիք է եւ մեծ հաշվով, ֆինանսավորվում է նույն աղբյուրից, որից կառուցվել է այդ եկեղեցին։ Իսկ ինչու՞, ի՞նչ հանրային անհրաժեշտությունից ելնելով է Հովհաննավանքի միջոցառումը հեռարձակվում Հանրային հեռուստաընկերության ալիքով։ Ընդ որում, էսօր ո՛չ տաղավար տոն է, ոչ մի այլ կրոնական առիթ։

Հիշեցնեմ նաեւ, որ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ իր «եկեղեցական» գործերով զբաղվում է որպես պարզ քրիստոնյա եւ ոչ որպես վարչապետ։

Արդ, կրկին, ինչո՞ւ է իմ Հանրային հեռուստաընկերությունը ռեսուրս ծախսում ու հեռարձակում Հովհաննավանքի միջոցառումը։ Ոչ թե Civic.am-ը, ոչ թե Free News-ը, ոչ թե այլ կուսակցական կամ մասնավոր լրատվամիջոց, այլ իմ, քո, բոլորիս Հանրային հեռուստաընկերությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար