Ներքին 11 ամիս առաջ - 17:00 01-11-2025

Ամեն անգամ շորերը հավաքում էր, ասում՝ գնում եմ Արցախ. ինչ է պատմում անհետացած 75-ամյա կնոջ թոռը

Համացանցում տարածվել են տեղեկություններ, որ 1950 թվականին ծնված արցախցի Ժաննա Անտոնյանը Արցախ վերադառնալու նպատակով դուրս է եկել տանից և արդեն մեկ օր է՝ անհետ կորած է։

Oragir.News-ը զրուցեց Անտոնյանի թոռան՝ Արտակի հետ, որը նշեց, որ նա իր մորական տատիկն է՝ Արցախի Մարտունու շրջանի Հացիկ գյուղից։ Նրա խոսքով՝ Արցախի բռնագաղթից հետո տատիկի առողջական վիճակը վատացել է, առաջացել են հիշողության խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում ավելի են խորացել։ Արտակը պատմեց, որ տատիկը մշտապես ցանկացել է վերադառնալ Արցախ․ «2023 թվականից, ինչ տեղափոխվել ենք, ամեն անգամ շորերը հավաքում էր, ասում՝ ես գնում եմ Արցախ։ Գնացել ենք Շիրակի մարզ, Հացիկ գյուղ՝ մտածելով, որ միգուցե այնտեղ գնացած լինի»,– ասաց նա։

Արտակը նշեց, որ Ժաննա Անտոնյանը ապրել է դստեր և նրա ամուսնու հետ Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում՝ Մարգարայի մոտ։

«Ամեն տեղ փնտրել ենք, էլ չգիտենք՝ ինչ անել։ Բոլոր համայնքների ղեկավարներին զանգահարել ենք»,– ասաց նա։

Ընտանիքը խնդրում է, որ տատիկին տեսած կամ նրա մասին տեղեկություն ունեցող քաղաքացիները դիմեն իրենց, և կապ հաստատեն հետևյալ հեռախոսահամարով՝ 094 611115։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար