Ներքին 1 տարի առաջ - 21:05 31-10-2025

Քննարկվել է Հայաստան-Կանադա տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հոկտեմբերի 20-24-ին Կանադայում էր։

Այցի սկզբում Վարդանյանը նախ հանդիպել է Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանին, քննարկել Հայաստան-Կանադա տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և ոլորտային համագործակցության խորացման ուղիները։

Նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Միջազգային առևտրի գծով փոխնախարարի ավագ տեղակալ, Կանադայի՝ առևտրի գծով գլխավոր հանձնակատար Սարա Ուիլշոուի, Կանադայի բնական պաշարների նախարարության Երկրաբանական ծառայության կենտրոնական վարչության գործադիր տնօրեն Ժենևիև Մարկիի և նույն նախարարության Հողերի ու պաշարների տնօրինության Քաղաքականության և տնտեսագիտության վարչության գլխավոր տնօրեն Ամանդա Ուիլսոնի հետ։

Վարդանյանը հանդիպել է նաև «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի հետ, այցելել հանքարդյունաբերության ոլորտում լաբորատոր ուսումնասիրություններ իրականացնող հաստատություն («CanmetMINING»), ծանոթացել իրականացվող աշխատանքներին։

Ասատուր Վարդանյանը այցելել է նաև Վալ դ’Օրում գտնվող Կանադայի խոշորագույն բաց հանքավայրերից մեկը՝ Canadian Malartic, ծանոթացել անվտանգության, բնապահպանական կառավարման և համայնքային ներգրավվածության առաջադեմ համակարգերին, դիտարկել, թե ինչպես են կանադական ընկերությունները համադրում տնտեսական շահն ու բնապահպանական պատասխանատվությունը։

Իսկ Agnico Eagle Mines ընկերության փոխնախագահ Դանիել ՄակՊարեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների հետ աշխատանքի, փոշու վերահսկման և հողի վերականգնման հարցեր։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում