Ըստ էության 8 ամիս առաջ - 21:00 31-10-2025

Ըստ էության․ Հովհաննավանքում հանրահավաք էր, որից հետո Ստյոպան Pedigree-ով կերակրեց Փաշինյանին

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։

Նրա հետ խոսել ենք Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի, Հովհաննավանքում այս կիրակի ևս կարգալույծ քահանայի մատուցած «պատարագին» Նիկոլ Փաշինյանի մասնակցության, Աննա Հակոբյանի լռության, Չինաստանում զսպվածություն սովորելու, իմպիչմենտի գործընթացի,Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու, ՔՊ ընտրական ցուցակում ընդգրկվելոու համար 1,5 մլն վճարելու և մի շարք այլ հարցերի մասին։

Անդրադառնալով կարգալույծ հռչակված քահանայի մատուցած «պատարագին» Նիկոլ Փաշինյանի մասնակցելուն, Ղազարյանը նկատեց, որ դա պատարագ չէր։

«Պատարագը լինում է մի տեսակ՝ Սուրբ պատարագ։ Եվ եթե դա Սուրբ պատարագ չի, ապա չգիտեմ ինչ է։ Տվյալ դեպքում էն, ինչ որ կիրակի օրը եղել է, դա հանրահավաք է։ Հանրահավաք է եղել եկեղեցու տարածքում, որից հետո Սյոպան կերակրել է նաև այդ հանրահավաքի մասնակիցներին։ Այնտեղ ես կադրեր եմ նայել, ինքը ինչ-որ բան էր կերակրում հանրահավաքի մասնակիցներին, այդ թվում Նիկոլ Փաշինյանին: Դեռևս պաշտոնական որևէ տեղեկություն չկա մերժած կամ հաստատած դա Պեդիգրի է եղել, թե չէ, որովհետև հնարավոր է դա Պեդիգրիի հատիկներ էլ են եղել, որ կերակրել է այդ հանրահավաքի մասնակիցներին, բայց ակնհայտ է, դա հանրահավաք էր, ընդ որում կազմակերպված իշխանական լիազորությունների գործադրմամբ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ի տարբերություն եկեղեցու դեմ արշավի նախորդ ալիքի, այս դեպքում Աննա Հակոբյանը լռում է, հնարավոր է, որ չինական փիլիսոփայությունը զսպվածություն է սովորեցրել Աննա Հակոբյանին, Ղազարյանը նկատեց․ «Իրեն վռնդել են, 10 օր չի տևել։ Մագիստրոսական կրթություն չկա, որ մի տարուց պակաս լինի։ Եթե դու մագիստրոսական ծրագրի մեջ ես, դու չես կարող ակադեմիական ծանրաբեռվածությունից դուրս լինես, 12 օրով այդպիսի բան չի լինում, հանին շպրտին դուրս, դա ասենք դե գնաց նկարվեց ինքը։ Տեսել ես գիրք կարդացող, որ նստի ու իրեն նկարեն, որ ինքը հատուկ գիրք կարդալուց նկարվի, այդպես ամեն տեղ՝ Չինաստանի լեռնային ինչ-որ հինգ աստղանի հյուրանոցներից սկսած մինչև Կարապի լիճ, ասենք կարապի լճում ճռ արևի տակ որ ապուշը գիրքը կվերցի կնստի կկարդա, եթե տուն ունի ասենք անտեր չի, բոմժ չի, անտուն չի, ինչի պիտի իր տունը թողնի, որտեղ կա գրադարան փափուկ կահույք, գիրքը վերցնի գնա Կարապի լճի կողքը ճռ արևի տակ կարդա։ Պարզ է չէ, որ ինքը գիրք չի կարդում, ընդամենը մի րոպեանոց տեսաֆիլմ է նկարում։ Հենց նկարում են, նկարողն ասում է օքեյ ա ստացանք»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից